Ռուս բարձրաստիճան պաշտոնյա.«Իրանը պատժամիջոցները շրջանցելու ելքը գիտի»
https://parstoday.ir/hy/news/world-i100396-Ռուս_բարձրաստիճան_պաշտոնյա._Իրանը_պատժամիջոցները_շրջանցելու_ելքը_գիտի
Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը Իրանի նկատմամբ սահմանված նոր շրջափակումների մասին ասել է.«Իրանը պատժամիջոցները շրջանցելու ելքը գիտի»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2018 13:50 Asia/Tehran
  • Ռուս բարձրաստիճան պաշտոնյա.«Իրանը  պատժամիջոցները շրջանցելու ելքը գիտի»

Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը Իրանի նկատմամբ սահմանված նոր շրջափակումների մասին ասել է.«Իրանը պատժամիջոցները շրջանցելու ելքը գիտի»

Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջեբարովը, երեքշաբթի օրը  «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Ինչպես որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին է ասել , տարբեր ելքեր կան, որոնց միջոցով Թեհրանը կշարունակի իր առևտուրը և դա նշանակում է, որ իրանցիները քաջ գիտեն իրենց անելիքը»:

ՌԴ ԱԳ նախարարությունը  ԱՄՆ-ի իշխանություններին ուղղած հայտատարություն է հրապարակել, որում վերջիններիս կոչ է արել վերանայել հակաիրանական պատժամիջոցների կիրառումը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Միջազգային հարաբերությունների և  համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին, երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Չնայած ամերիկացի պաշտոնյաների այդ հայտարարությանը, որի համաձայն՝ պատժամիջոցներն ուղղված են Իրանի համակարգի դեմ, իրականում դրանք ուղղակի այս երկրի ժողովրդին են թիրախ դարձրել»:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին հավելել է.«Իրանը պատժամիջոցներին դիմակայելու ելքը գիտի»: