Հունաստանում փախստականների հումանիտար վիճակը շատ ծանր է
Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել փախստականների ճամբարներում տիրող հումանիտար վիճակի կապակցությամբ: Եվրախորհուրդը հանդես է եկել փախստականների վիճակը բարելավելու կոչով:
«Եվրոպա օնլայն» կայքի հաղորդման համաձայն՝ եվրախորհուրդը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում անդրադառնալով Հունաստանում փախստականների ճամբարների ծանր վիճակին հավելել է.«Մենք Աթենքին կոչ ենք անում եվրոպական երկրների օգնությամբ նպաստավոր պայմաններ ստեղծել ճամբարներում գտնվող անձանց համար»:
«Հունաստանում ապաստան հայցողներ ու էմիգրանտներ ընդունող կենտրոններում իրավիճակը ավելի ծանր է քան ենթադրվում է», ասված է զեկույցում:
Ըստ Եվրոպայի խորհրդի հայտարարության, Հունաստանում մոտ 11 հազար ապաստան հայցողներ ու էմիգրանտներ չունեն իրենց ինքնությունն ապացուցող փաստաթղթեր և այդ թիվը շատ մեծ է այդ կենտրոններում տեղավորվելու համար:
Հունաստանը համարվում է Միջին Արևելքից ու հյուսիսային Աֆրիկայից փախստականների Եվրոպա տեղափոխվելու կարևորագույն տարածքը: