Հունաստանում այրել են ԱՄՆ-ի դրոշը
Հունաստանի բողոքարարներն ի նշան բողոքի Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունների դեմ, այրել են ԱՄՆ-ի դրոշը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հունաստանի ժողովուրդն ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը վայելող այդ երկրի ժամանակի բռնապետների դեմ Հունաստանի ուսանողական ընդվզման 45-րդ տարելիցին, շաբաթ օրը հանրահավաք անցկացնելով Աթենքում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, այրել է այդ երկրի դրոշը:
Հանրահավքին մասնակցող հույն բողոքարարները վանկարկում էին «ԱՄՆ-ն ժողովրդի դահիճն է», «Հունաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաները պիտի փակվեն» և «Համաշխարհային խնդիրների արմատն այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտություններն են» կարգախոսները:
Հունաստանի ժողովուրդը1973 թվականի նոյեմբերի 17-ի ուսանողական ընդվզման հիշատակին ամեն տարի հանրահավաքներ է կազմակերպում և հակաամերիկյան կարգախոսներ վանկարկելով, մեծարում է այդ օրը: