Հունաստանում այրել են ԱՄՆ-ի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i100827-Հունաստանում_այրել_են_ԱՄՆ_ի_դրոշը
Հունաստանի բողոքարարներն ի նշան բողոքի Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունների դեմ, այրել են ԱՄՆ-ի դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 03:42 Asia/Tehran
  • Հունաստանում այրել են ԱՄՆ-ի դրոշը

Հունաստանի բողոքարարներն ի նշան բողոքի Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունների դեմ, այրել են ԱՄՆ-ի դրոշը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հունաստանի ժողովուրդն ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը վայելող այդ երկրի ժամանակի բռնապետների դեմ Հունաստանի ուսանողական ընդվզման 45-րդ տարելիցին, շաբաթ օրը հանրահավաք անցկացնելով Աթենքում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, այրել է այդ երկրի դրոշը:

Հանրահավքին մասնակցող հույն բողոքարարները վանկարկում էին «ԱՄՆ-ն ժողովրդի դահիճն է», «Հունաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաները պիտի փակվեն» և «Համաշխարհային խնդիրների արմատն այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտություններն են» կարգախոսները:

Հունաստանի ժողովուրդը1973 թվականի նոյեմբերի 17-ի ուսանողական ընդվզման հիշատակին ամեն տարի հանրահավաքներ է կազմակերպում և հակաամերիկյան կարգախոսներ վանկարկելով, մեծարում է այդ օրը: