Թրամփը կրկին տուրք է պահանջել սաուդցի պաշտոնատարներից
ԱՄՆ նախագահը Ռիադի պաշտոնատարներից բռնատուրք պահանջելով նավթի գների կրճատման համար իր երախտագիտությունը հայտնեց Արաբիային:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրն Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության կապակցությամբ Արաբիային ուղղված քննադատությունների դիմաց Արաբիային աջակցություն ցուցաբերելուց մեկ օր անց, կրկին այդ երկրից տուրք է պահանջել:
Թրամփը թուիթերյան գրառման մեջ նշեց, որ նավթի գների կրճատման համար իր երախտագիտությունն է հայտնում Արաբիային, սակայն գերադասում է, որ գներն ավելի կրճատվեն:
Նրանով հանդերձ, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը մեղադրվել է Խաշողջիի սպանության մեջ, Թրամփը շարունակում է իր աջակցությունը Արաբիայի հանդեպ, նշելով, որ դա ապահովում է նավթի ցածր գները:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը՝ CIA-ն, իր հետաքննություններում հանգել է այն եզրակացության, որ Խաշողջիին սպանվել է Մոհամմեդ Բեն Սալմանի հրահանգով: Այս հայտնագործությունն ամենածանր հարվածն է հասցրել Ալե Սաուդի պաշտոնատարներին: