Հանրաքվե՝ ԱՄՆ-ի ռազմաբազան Ճապոնիայի Օկինավա կղզում տեղափոխելու վերաբերյալ
(last modified Wed, 28 Nov 2018 08:29:43 GMT )
Նոյեմբեր 28, 2018 11:59 Asia/Tehran
  • Հանրաքվե՝ ԱՄՆ-ի ռազմաբազան Ճապոնիայի Օկինավա կղզում տեղափոխելու վերաբերյալ

Ճապոնիայի կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմաբազան այդ երկրի Օկինավա նահանգում մեկ այլ վայր տեղափոխելու կապակցությամբ հանրաքվե անցկացնելու մասին:

Ճապոնիայի հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Ճապոնիայի Օկինավայի նահանգապետ Դենի Թամաքին դեմ է ԱՄՆ-ի ռազմաբազան նահանգի Նագո քաղաքի Հենոքո ծովամերձ տարածք փոխադրելու նախագծին և ասում է, որ այս ռազմաբազան ընդհանրապես պիտի փակվի: Ի հետևումն այս հայտարարության, Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց, որ Օկինավա նահանգում այս ռազմաբազայի տեղափոխման հարցը հանրաքվեի  է դնելու:

Ճապոնիայում տեղակայված 50 հազար ամերիկացի զորայիններից շուրջ 25 հազարի ներկայությունը Օկինավայում, նրանց կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունները և ամերիկյան ռազմական ինքնաթիռների հաճախակի կործանումները, ռազմաբազան փակելու և ամերիկացի զորայիններին հեռացնելու կապակցությամբ այդ տարածքի ժողովրդի ներկայացրած պահանջի հիմնավորումներից են:

Օկինավա կզղում ամերիկյան նոր ռազմաբազայի կառուցումը հանդիպել է այդ տարածքի բնակիչների խիստ հակառակությանը:

Ավելի վաղ Օկինավայի նահանգապետ Դանի Թամաքին հայտարարել էր, որ այդ տարածքում ԱՄՆ-ի նոր ռազմաբազայի կառուցմանն ընդդիմանալու ուղղությամբ որևէ ջանք չի խնայելու: