Նիդերլանդները դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/world-i101362-Նիդերլանդները_դադադրեցրել_է_զենքի_մատակարարումը_սաուդյան_կոալիցիային
Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 17:32 Asia/Tehran
  • Նիդերլանդները դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային

Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը դադադրեցրել է զենքի մատակարարումը սաուդյան կոալիցիային:

Նիդերլանդների արտաքին առևտրի նախարար Սիգրիդ Կոգն այդ երկրի խորհրդարանում ասել է.«Եմենի պատերազմում նիդերլանդական զենքերի օգտագործումը կանխելու համար, Նիդերլանդների կառավարությունը խիստ պայմաններ է սահմանել»:

Նիդերլանդների արտաքին առևտրի նախարարը նշել է, որ Սաուդյան Արաբիայից բացի, զենքի արտահանման խիստ օրենքներ են կիրառվելու նաև Եգիպտոսի և ԱՄԷ-ի դեմ:

Ավելի վաղ, Դանիան ու Ֆինլանդիան հայտարարել էին, որ դադարեցրել են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ զենքի ու զինամթերքի արտահանումը:

Որոշ ժամանակ առաջ, Եվրապառլամենտը պահանջել էր դադարեցնել զենքի վառաքը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային:

Սաուդյան կոալիցիան շուրջ չորս տարի է, որ Եմենի դեմ հարձակում իրականացնելով ավերել է այդ երկիրը և հազարավոր եմենցիների սպանվելու պատճառ է դարձել:

ՄԱԿ-ը Եմենում տիրող իրավիաճակն ահավոր ծանր ու ճգնաժամային է բնութագրել: