Վրաստանում դեմ են խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i101480-Վրաստանում_դեմ_են_խորհրդարանական_վաղաժամկետ_ընտրություններին
Վրաստանի խորհրդարանի նախագահը մերժել է այդ երկրում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին նոր կառավարության ընդդիմադիր խմբերի պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2018 03:55 Asia/Tehran
  • Վրաստանում դեմ են խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին

Վրաստանի խորհրդարանի նախագահը մերժել է այդ երկրում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին նոր կառավարության ընդդիմադիր խմբերի պահանջը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իռակլի Կուբախիձեն երկուշաբթի օրը պատասխանելով խորհրդարանական արտահերթ անցկացնելու մասին այդ երկրում նախագահական վերջին ընտրությունների արդյունքները բողոքարկող խմբերի պահանջին հայտարարեց, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան օրենքով սահմանված ժամկետում:

«Վրաստանի կառավարությունը պատրաստ է դեկտեմբերի 16-ին երկրի նախագահի երդմնակալության արարողության, իսկ 2020 թվականին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար». ասել է նա:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ընդդիմության կիրակի օրվա ցույցերի կապակցությամբ ասել է. «Նրանք անկարող են երկրում անկայունություն առաջացնել»:

Վրաստանի ղեկավարող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի օրը շահելով ձայների շուրջ 53 տոկոսը, հաղթեց իր մրցակից Գրիգոլ Վաշաձեին և Վրաստանի նախագահ ընտրվեց: