Politico.«Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ տարածաշրջանում անկայունության գլխավոր գործոնն է»
Ամերիկյան Politico պարբերականն անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Արաբիային ցուցաբերվող աջակցությանը, գրել է.«Ռիադն այդ հովանավորությունների ներքո ապակայունացրել է տարածաշրջանը»:
Politico պարբերականի տեղեկատվական կայքն անդրադառնալով Արաբիային աջակցելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս արած հայտարարությանը գրել է.«Այդ աջակցությունների ներքո Արաբիան գահաժառանգ Մոհամմադ Բին Սալմանի վարած քաղաքականություններով ապակայունացրել է տարածաշրջանը»:
«Արաբիայի առաջ Թրամփի թիմի պոչ շարժելն ուղղակի զավեշտական է»,հավելել է ամերիկյան կայքը:
Politico պարբերականը հստակեցրել է.«Պոմպեոյի վերջին հոդվածը կույր հովանավորություն էր Սաուդյան Արաբիայի հետ Թրամփի կառավարության հարաբերությունների նկատմամբ և Արաբիայի արժեքների մասին Պոմպեոյի չափազանցված ենթադրությունները հնարավոր չէ մարսել»:
Պոմպեոն վերջերս մի հոդված է հրապարակել «Ուոլ Սթրիթ Ժուռնալ» թերթում, որտեղ նա կրկնելով Թրամփի խոսքերը, Արաբիային ներկայացրել է որպես ԱՄՆ-ի մեծ դաշնակիցը: Նա նշել է, որ ի հակազդեցություն Խաշողջիի սպանությանը և Եմենում Արաբիայի սանձազերծած պատերազմին,Ռիադ-Վաշինգտոն հարաբերությունների մակարդակի նվազումը կխաթարի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ու կենսական շահերն Միջին Արևելքում: