Բրազիլիացիները բողոքի կոչերով են դիմավորել Նեթանյահուին
https://parstoday.ir/hy/news/world-i102675-Բրազիլիացիները_բողոքի_կոչերով_են_դիմավորել_Նեթանյահուին
Բրազիլիայի ժողովուրդն իր ցասումն ու նողկանքն է հայտնել Սիոնիստական ռեժիմի վարչապետի և նրա ընտանիքի անդամների՝ աօդ երկիր կատարած այցի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 01, 2019 04:03 Asia/Tehran
  • Բրազիլիացիները բողոքի կոչերով են դիմավորել Նեթանյահուին

Բրազիլիայի ժողովուրդն իր ցասումն ու նողկանքն է հայտնել Սիոնիստական ռեժիմի վարչապետի և նրա ընտանիքի անդամների՝ աօդ երկիր կատարած այցի կապակցությամբ:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա ընտանիքի անդամների Հիսուս Քրիստոսի հայտնի արձանի տեղադրման վայր կատարած այցը բացասական արձագանքի է արժանացել:

Տուրիստական այս գրավիչ վայրը, Նեթանյահուի այցի հետ կապակացությամբ փակվել էր հանրության համար:

Նեթանյահուն Բրազիլիայի նախագահ Ջեյեր Բոլսոնարոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բոլսոնարոն ասել է, թե Բրազիլիայի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս է փոխադրելու:

Հատկանշական է, որ «Ռոյտերզ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ներքին ու արտաքին ճնշումների խստացման մտավախությունից ելնելով, Բոլսոնարոն ուրբաթ օրը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է քննարկել Բրազիլիայի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս փոխադրելու աղմկահարույց նախագիծը: