Եգիպտոսում մի եկեղեցու մոտ պայթուցիկ փաթեթ է հայտնաբերվել
Եգիպտոսի ղպտիական եկեղեցու պաշտոնական խոսնակը տեղեկացրել է, որ այդ երկրի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող եկեղեցու մոտ պայթուցիկ նյութեր պարունակող փաթեթ է հայտնաբերվել ու վնասազերծվել:
ԻՔՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի ղպտիական եկեղեցու պաշտոնական խոսնակ, քահանա Պոլ Հալիմը հայտարարել է, որ անվտանգության ուժերը, պայթուցիկ նյութերը վնասազերծող խմբից օգնություն ստանալով, կարողացել են վնասազերծել Ալեքսանդրիա քաղաքի Սմուհա թաղամասի եկեղեցուց 20 մետր հեռավորության վրա գտնվող պայթուցիկ նյութեր պարունակող փաթեթը:
Քահանան հավելել է.«Անհայտ անձինք մի կասկածելի փաթեթ էին տեղադրել եկեղեցուց 20 մետր հեռավորության վրա»:
Հարկ է նշել, որ հունվարի 5-ին Կահիրեի արևելյան հատվածում գտնվող եկեղեցու ներսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց երեք մարդ: