Իվանկա Թրամփը կամ Նիքի Հեյլին կարող են գլխավորել Համաշխարհային բանկը
https://parstoday.ir/hy/news/world-i103112-Իվանկա_Թրամփը_կամ_Նիքի_Հեյլին_կարող_են_գլխավորել_Համաշխարհային_բանկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին կարող են հավակնել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2019 16:52 Asia/Tehran
  • Իվանկա Թրամփը կամ Նիքի Հեյլին կարող են գլխավորել Համաշխարհային բանկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին կարող են հավակնել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնին:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի  հավանական թեկնածուների շարքում են:

Համաշխարհային բանկի նախագահն այժմ  Ջիմ Յոն Քիմն է, ով պաշտոնը կլքի փետրվարի 1-ին։

Միացյալ Նահանգները Համաշխարհային բանկի խոշորագույն բաժնետերն է, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Համաշխարհային բանկի հիմնադրման օրվանից, միշտ եղել է Համաշխարհային բանկի ղեկավարը:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ առաջադրման գործընթացը կսկսվի 2019 թ. փետրվարին և նոր պետին կներկայացնի ապրիլին: