Լոնդոնում ակցիաներ են անցկացրել «Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու ընդդիմադիրները
(last modified Sun, 13 Jan 2019 01:03:31 GMT )
Հունվար 13, 2019 04:33 Asia/Tehran
  • Լոնդոնում ակցիաներ են անցկացրել «Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու ընդդիմադիրները

ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման՝ «Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու ընդդիմադիրները շաբաթ օրը միաժամանակ ցույց են անցկացրել Լոնդոնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկու ցույցերի մասնակիցները, հետևելով ֆրանսիացի բողոքարարների օրինակին, կրել են դեղին բաճկոններ:

Խմբերից մեկը, պաշտպանելով ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության շարունակվելը, պահանջել է վերջ տալ  կառավարության տնտեսական կոշտ քաղաքականություններին և ընդհանուր ընտրություններ անցկացնել, մինչդեռ մյուս խումբը ԵՄ-ից անհապաղ հրաժարման պահանջ է դրել:

Բրիտանիայի կառավարության կոշտ  քաղաքականությունների դեմ բողոքողները կրում էին «Ընդհանուր ընտրություններ անցկացրեք», «Հեռացրեք պահպանողականներին» և «Թերեզա Մեյը պիտի գնա» գրություններով պաստառներ:

Միևնույն ժամանակ ծայրահեղ աջակողմյան խմբերի հանրահավաքը պատճառ դարձավ, որ Լոնդոնում երթևեկությունը որոշակի ժամանակով խանգարվի:

«Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու ընդդիմադիրներն այն պայմաններում են Լոնդոնում ցույց կատարել, երբ սպասվում է, որ Բրիտանիայի խորհրդարանն առաջիկա երեքշաբթի օրը կողմ չի քվեարկի «Բրեքզիթ»-ի կապակցությամբ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախագծին:

Բրիտանիայի կառավարությունը «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցությունները պետք է ավարտին հասցնի մինչև մարտ ամիսը: