Եվրոպացի ղեկավարներն արձագանքել են Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժմանը
Եվրոպացի ղեկավարներն ու պաշտոնյաները տարբեր հակազդեցություններ են ցուցաբերել Բրիտանական խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժմանը:
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, թուիթերյան իր էջում ցավ է հայտնել «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի շուրջ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում անցկացված քվեարկության արդյունքի կապակցությամբ: «Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վերաբերյալ այլևս բանակցություն չի լինելու», նշել է նա:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը ևս զգուշացրել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հանկարծակի դուրս գալն աղետ է լինելու այդ երկրի համար և բացասական ազդեցություն է թողնելու ԵՄ-ի վրա:
Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելը, թուիթերյան իր էջում գրել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի առանց համաձայնության դուրս գալու հետևանքով վնասների նվազման հարցում:
Ի դեպ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է.«Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժումը չի նշանակում, որ առանց համաձայնության դուրս գալու ճանապարհին փակուղի է առաջացել:
Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով նախկին նախարար Դեյվիդ Դեյվիսը, «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի ձախողումը համարել է հնարավորություն Եվրամիության հետ նոր բանակցություններ անցկացնելու համար:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեների ճնշող մեծամասնությամբ մերժել է «Բրեքզիթ»-ի հարցով այդ երկրի կառավարության և Եվրամիության միջև ձեռքբերված համաձայնագիրը: