Եվրոպացի ղեկավարներն արձագանքել են Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժմանը
(last modified Wed, 16 Jan 2019 14:28:19 GMT )
Հունվար 16, 2019 17:58 Asia/Tehran
  • Եվրոպացի ղեկավարներն արձագանքել են Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժմանը

Եվրոպացի ղեկավարներն ու պաշտոնյաները տարբեր հակազդեցություններ են ցուցաբերել Բրիտանական խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժմանը:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, թուիթերյան իր էջում ցավ է հայտնել «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի շուրջ  Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում անցկացված քվեարկության արդյունքի կապակցությամբ: «Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի վերաբերյալ այլևս բանակցություն չի լինելու», նշել է նա:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը ևս զգուշացրել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հանկարծակի դուրս գալն աղետ է լինելու այդ երկրի համար և բացասական ազդեցություն է թողնելու ԵՄ-ի վրա:

 Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելը, թուիթերյան իր էջում գրել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի առանց համաձայնության դուրս գալու հետևանքով վնասների նվազման հարցում: 

Ի դեպ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է.«Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մերժումը չի նշանակում, որ առանց համաձայնության դուրս գալու  ճանապարհին փակուղի է առաջացել:

Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով նախկին նախարար Դեյվիդ Դեյվիսը,  «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի ձախողումը համարել է հնարավորություն  Եվրամիության հետ նոր բանակցություններ անցկացնելու համար: 

 Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեների ճնշող մեծամասնությամբ մերժել է «Բրեքզիթ»-ի հարցով այդ երկրի կառավարության և Եվրամիության միջև ձեռքբերված համաձայնագիրը: