3000 հակապատերազմական ակտիվիստներ պահանջել են բոյկոտել Լեհաստանում կայանալիք հակաիրանական նիստը
Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, երեք հազար հակապատերազմական ակտիվիստներ, ստորագրելով մի համախոսական, եվրոպական երկրներին կոչ են արել բոյկոտել Լեհաստանում անցկացվելիք հակաիրանական նիստը:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Լեհաստանում կայանալիք հակաիրանական նիստին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ում և այլ երկրներում հակապատերազմական ակտիվիստները մի համախոսական են տեղադրել հակապատերազմական «Քոդպինգ» անվամբ ոչ-պետական խմբի վեբկայքում, և եվրոպական երկրներին կոչ են արել չմիանալ Պոմպեոյի հակաիրանական քայլին:
Մինչ այժմ մոտ երեք հազար մարդ ստորագրել է այդ համախոսականը: Համախոսականում ընդգծվել է «Խաղաղություն Իրանի հետ» նախադասությունը և եվրոպական երկրներին կոչ է արվել բոյկոտել փետրվարի 13-ին և 14-ին Լեհաստանում կայանալիք ԱՄՆ-ի հակաիրանական նիստը:
Համախոսականում ասված է.«Այս կոնֆերանսի նպատակն է նախադրյալներ ստեղծել Իրանի հետ անտեղի բախումների համար, մինչդեռ պետք է Իրանին դիմակայելու փոխարեն, ճնշում գործադրել ԱՄՆ-ի նկատմամբ,որպեսզի վերջինս վերադառնա միջուկային համաձայնագրին՝ ՀԳՀԾ-ին: Համախոսականում ԱՄՆ-ից պահանջվել է չեղարկել Իրանի դեմ սահմանված ավերիչ պատժամիջոցները: