Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև լարվածությունը սրվել է
https://parstoday.ir/hy/news/world-i103439-Ադրբեջանի_ու_Ռուսաստանի_միջև_լարվածությունը_սրվել_է
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ Ռուսաստանին զգուշացրել է, որ Բաքվի իշխանությունների դեմ վերցվող ցանկացած քայլ ու հայտարարություն, համարժեք պատասխան կստանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2019 03:56 Asia/Tehran
  • Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև լարվածությունը սրվել է

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ Ռուսաստանին զգուշացրել է, որ Բաքվի իշխանությունների դեմ վերցվող ցանկացած քայլ ու հայտարարություն, համարժեք պատասխան կստանա:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության շաբաթ  օրը կատարած հաղորդման, հաղորդագրության մեջ ասված է. «Ադրբեջանն ու Ռուսաստանն իրավահավասար պետություններ են, հետևաբար Բաքվին ուղղված Մոսկվայի սպառնալի հռետորաբանությունն անընդունելի է և ոտնահարում է դիվանագիտական նորմերը»:

Ադրբեջանի  ԱԳ նախարարությունը քննադատելով Ռուսաստանի  ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովային, ընդգծել է. «Զախարովան թշնամաբար շարունակում է վնասել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններին»:

Որոշ ժամանակ առաջ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, հանդես գալով մի հայտարարությամբ, իր բողոքն էր հայտնել Ադրբեջանում ռուս քաղաքացիների համար Բաքվի իշխանությունների կողմից հարուցված խնդիրների կապակցությամբ: