ՄԱԿ-ը քննադատել է Սիոնիստական ռեժիմի հարձակումը Հյուսիսային Երուսաղեմի վրա
ՄԱԿ-ը քննադատել է սիոնիստ ավանաբնակների հարձակումը Երուսաղեմի հյուսիսում գտնվող մի գյուղի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մելադինովը Twitter- ում գրել է, որ Իսրայելը պետք է Ղոդսից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Մուխայիր գյուղի վրա հարձակվող սիոնիստական ավանաբնակներին պատժի ենթարկի:
Մելադինովը սիոնիստական ավանաբնակների հարձակումն անընդունելի և ցնցող համարելով, ասաց. «Բոլորը պետք է դատապարտեն բռնությունները եւ պայքարեն ահաբեկչության դեմ»:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ սիոնիստական ավանբնակների հարձակման ժամանակ, Ալ-Մուխայիր գյուղում սպանվել է մեկ և վիրավորվել 30 պաղեստինցի երիտասարդներ:
Շաբաթ օրը, հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են անցկացրել Ռաֆահ, Ռամալոլլահ ու Ջանեյն քաղաքներում նահատակների մարմինների հուղարկավորության ժամանակ, կարգախոսներ վանկարկելով Սիոնիստական ռեժիմի դեմ: