Դատապարտվել է INF-ից հրաժարվելու մասին Թրամփի որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i103801-Դատապարտվել_է_inf_ից_հրաժարվելու_մասին_Թրամփի_որոշումը
Միջուկային սպառազինությանը դեմ մի խումբ կազմակերպություններ և խաղաղության ակտիվիստներ, Լոնդոնում դատապարտել են Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2019 02:38 Asia/Tehran
  • Դատապարտվել է INF-ից հրաժարվելու մասին Թրամփի որոշումը

Միջուկային սպառազինությանը դեմ մի խումբ կազմակերպություններ և խաղաղության ակտիվիստներ, Լոնդոնում դատապարտել են Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Միջուկային ապազինման կոալիցիան (CND) երկուշաբթի օրը Լոնդոնում խաղաղության, նաև միջուկային զենքերին դեմ ակտիվիստների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ դատապարտել է Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից (INF) ԱՄՆ-ի հրաժարումը և ազդարարել Եվրոպայում նման հրթիռների տեղակայման կապակցությամբ:

Միջուկային ապազինման կոալիցիայի ներկայացուցիչներն այս միջոցառման ժամանակ հայտարարեցին, որ հիշյալ պայմանագրից Դոնալդ Թրամփի հրաժարվելուց մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ-ի այդ քայլը քննադատելու նպատակով, զբաղեցնելու են «Գարդիան» օրաթերթի մի էջը և Բրիտանիայի կառավարությանը կոչ են անելու միանալ այս պայմանագրի պաշտպաններին:

Բրիտանիայում հակապատերազմ կազմակերպությունների և Միջուկային ապազինման կոալիցիայի ներկայացուցիչները նաև այդ երկրի կառավարությանը կոչ արեցին այդ պայմանագիրը չեղյալ հայտարարվելու դեպքում հրաժարվել ԱՄՆ-ի միջուկային հրթիռներն այդ երկրի տարածքում հաստատելուց:

Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական ու մշակութային հայտնի գործիչներ: