Իսրայելը զայրացած է Amnesty International-ի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i103895-Իսրայելը_զայրացած_է_amnesty_international_ի_վրա
Սիոնիստական շրջանակներին զայրացրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հակաիսրայելական քայլը: Այդ կազմակերպությունը համաշխարհային խոշոր տուրիստական ընկերություններին համոզել է դադարեցնել իրենց գործունեությունը իսրայելական ավաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2019 13:43 Asia/Tehran
  • Իսրայելը զայրացած  է Amnesty International-ի վրա

Սիոնիստական շրջանակներին զայրացրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հակաիսրայելական քայլը: Այդ կազմակերպությունը համաշխարհային խոշոր տուրիստական ընկերություններին համոզել է դադարեցնել իրենց գործունեությունը իսրայելական ավաններում:

«Իսրայել Ալ-յոմ»  սիոնիստական թերթի փոխանցմամբ՝  Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը  AirBNB, Booking.com, և Expedia տուրիստական  խոշոր ընկերություններին կոչ է արել դադարեցնել իրենց գործունեությունը Հորդանան գետի արևմտյան ափին և Ղոդսում գտնվող իսրայելական ավաններում, ինչը խիստ զայրացրել է սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներին:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև մտադիր է աշխարհի պետություններին հորդորել օրենք ընդունել Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական կառույցների հետ տնտեսական հարաբերությունների դեմ: