Լեհաստանը կրկին կանչել է այդ երկրում Սիոնիստական ռեժիմի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i104543-Լեհաստանը_կրկին_կանչել_է_այդ_երկրում_Սիոնիստական_ռեժիմի_դեսպանին
Ի հետևումն Հոլոքոստի հարցում լեհերի ենթադրյալ դերակատարության մասին Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարար Իսրայիլ Քաթսի հայտարարությանը, Լեհաստանի կառավարությունը երկուշաբթի օրը ԱԳ նախարարություն կանչեց Վարշավայում Սիոնիստական ռեժիմի դեսպան Անա Ազարիին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2019 16:58 Asia/Tehran
  • Լեհաստանը կրկին կանչել է այդ երկրում Սիոնիստական ռեժիմի դեսպանին

Ի հետևումն Հոլոքոստի հարցում լեհերի ենթադրյալ դերակատարության մասին Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարար Իսրայիլ Քաթսի հայտարարությանը, Լեհաստանի կառավարությունը երկուշաբթի օրը ԱԳ նախարարություն կանչեց Վարշավայում Սիոնիստական ռեժիմի դեսպան Անա Ազարիին:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարն այդ ռեժիմի բանակի ռադիոյի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ շատ լեհեր համագործակցել են նացիների հետ և դերակատարություն են ունեցել հրեաների ոչնչացման գործում:

Սա ի տես այն բանի, որ Վարշավայում Սիոնիստական ռեժիմի դեսպանն ավելի վաղ ԱԳ նախարարություն էր կանչվել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նմանատիպ հայտարարության պատճառով:

Նեթանյահուն անցած հինգշաբթի օրը Վարշավայի նիստի ավարտին հյուրընկալ երկիր Լեհաստանի ժողովրդին ու կառավարությանը մեղադրեց հրեաների կոտորածի հարցում նացիստների հետ համագործակցության մեջ: