Փետրվար 22, 2019 16:22 Asia/Tehran
  • Չեխիան դեմ է ԱՄՆ-ի հրթիռների տեղակայմանը

Չեխիայի նախագահը մերժել է իր երկրի տարածքում ԱՄՆ հրթիռների տեղակայելու հնարավորությունը:

Չեխիայի նախագահ Միլուշ Զեմանն ասել է. «Ամերիկյան հրթիռները Չեխիայի տարածքում տեղակայելու հիմք չկա»: 

Չեխիայի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Չինաստանի ու Եվրամիության հետ ԱՄՆ-ի կողմից իրականացվող առևտրային պատերազմների արդյունքում միջազգային իրադրության վատթարացման կապակցությամբ:

Վերջերս, Լեհաստանի արտգործնախարար Յաց Չապուտովիչն, անդրադառնալով  Միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրի (INF) դադարեցման մասին ԱՄՆ որոշմանը, կոչ արեց ԱՄՆ-ի միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում:

Չորեքշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրի Դաշնային ժողովում ունեցած ելույթում ընդգծել է.«Մոսկվան պետք է կարողանա թիրախ դարձնել ոչ միայն այդ հրթիռները, այլև դրանց օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող կենտրոնը»:

 

Պիտակ