ԱՄՆ-ն փորձում է խռովություններ առաջացնել Վենեսուելայում
https://parstoday.ir/hy/news/world-i104810-ԱՄՆ_ն_փորձում_է_խռովություններ_առաջացնել_Վենեսուելայում
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը դատապարտելով Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտողական քայլերն ասել է.«ԱՄՆ-ն փորձում է տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը և խռովություններ առաջացնել այդ երկրում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2019 18:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում  է խռովություններ առաջացնել Վենեսուելայում

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը դատապարտելով Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտողական քայլերն ասել է.«ԱՄՆ-ն փորձում է տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը և խռովություններ առաջացնել այդ երկրում»:

Թեհրանում Կուբայի դեսպան Ալեքսիս Բանդարիչ Վեգայի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լատինական Ամերիկայի որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի թշնամական ինտենսիվ քայլերին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Վենեսուելայում օրինական կառավարության ու ընդդիմադիրների միջև քաղաքական երկխոսությունը լավագույն ելքն է ԱՄՆ-ի սադրանքները չեզոքացնելու համար»:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Իրանը մշտապես պաշտպանում է երկրների անկախությունն ու ինքնիշխանության իրավունքը և դեմ է երկրների ներքին գործերին ցանկացած օտարերկրյա միջամտությանը»:

Հանդիպման ժամանակ Ալեքսիս Բանդարիչ Վեգան ասել է.«Իրանի իսլամական հեղափոխությունը կարևոր մոդել կարող է լինել աշխարհի ազատատենչների համար»:

Նա երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ցանկություն է հայտնել:

Թեհրանում Կուբայի դեսպանը նաև դատապարտելով Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտողական քայլերը, Կուբայի աջակցությունն է հայտնել Վենեսուելայի օրինական կառավարությանը:

ԱՄՆ-ն ևս պատժամիջոցներ կիրառելով Վենեսուելայի օրինական կառավարության նկատմամբ և աջակցելով այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին, փորձում է տապալել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող Վենեսուելայի օրինական կառավարությունը: