Ջերեմի ًՔորբինն ընդգծել է Իսրայելին բրիտանական զենքի վաճառքի դադարեցման անհրաժեշտությունը
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատելով Իսրայելի կողմից պաղեստինցիների սպանության շարունակությունը, Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել զենք վաճառքը Սիոնիստական ռեժիմին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հակազդելով Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին ասել է, որ ՄԱԿ-ը նշում է, որ Գազայում ցուցարարների դեմ Իսրայելի սպանությունները կարող են լինել պատերազմական հանցագործություններ կամ մարդու իրավունքների խախտում: Նա նշել է, որ, Բրիտանիայի կառավարությունը պետք է դատապարտի այդ կոտորածները և դադարեցնի զենքի վաճառքը Իսրայելին:
Քորբինի այս թուիթը հավանել է 8400 օգտատեր:
ՄԱԿ-ի փորձագետները փետրվարի 28-ին իրենց զեկույցում հայտարարել են, որ Իսրայելի ռեժիմը մարդկության դեմ հանցագործություն է կատարել, պաղեստինցիների վերադարձի իրավունքի երթի ժամանակ Գազայի հատվածում հարձակվելով ցուցարսրների վրա: