Եվրամիությունը դեմ է Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն
https://parstoday.ir/hy/news/world-i105172-Եվրամիությունը_դեմ_է_Սաուդյան_Արաբիայի_անունը_փողերի_լվացման_սեւ_ցուցակում_ներառելուն
ԵՄ անդամ երկրները դեմ են Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն, գերադասելով տնտեսական շահերը եւ անտեսելով սաուդցի պաշտոնյաների անօրինական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2019 14:58 Asia/Tehran
  • Եվրամիությունը դեմ է Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն

ԵՄ անդամ երկրները դեմ են Սաուդյան Արաբիայի անունը փողերի լվացման սեւ ցուցակում ներառելուն, գերադասելով տնտեսական շահերը եւ անտեսելով սաուդցի պաշտոնյաների անօրինական գործողությունները:

Եվրամիության 28 անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն հրաժարվել են Եվրահանձնաժողովի առաջարկին` Սաուդյան Արաբիայի անունը ավելացնել փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների սեւ ցուցակին:

Եվրահանձնաժողովը անցյալ փետրվարին  առաջարկեց Սաուդյան Արաբիայի, Լիբիայի, Նիգերիայի, Պանամայի եւ ԱՄՆ-ին ենթարկվող որոշ կղզիների անունները ներգրավել, այսպես կոչված, «կեղտոտ փողերի» ցուցակում, որը պետք է ստանար Եվրամիության նախարարների հավայնությունը:

Եվրոպացի դիվանագետները նշել են, որ Լոնդոնը հատկապես դժգոհ է Սաուդյան Արաբիայի անունը սև ցուցակում ավելացնելուն, քանի որ Ռիադը Եվրամիության եւ Բրիտանիայի զենքի եւ զինամթերքի խոշոր գնորդն է, եւ մի շարք բրիտանական բանկեր մեծ գործարքներ են կնքել Սաուդյան Արաբիայի հետ: