Ռիչարդ Հաս.«Արևմտյան Ասիայում թուլացել է ԱՄՆ-ի ազդեցությունը»
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի ինստիտուտի տնօրենն ասել է.«Տարածաշրջանային դերակատարները ուշագրավ դեր ունեն Արևմտյան Ասիայի զարգացումներում»:
«Եվրասիա գրուփ» ամերիկյան կենտրոնի տնօրեն Յան Բրեմերին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում անխուսափելի է առանց ԱՄՆ-ի Միջին Արևելքը, Ռիչարդ Հասն ասել է.«Ներկայումս էլ հենց այդ վիճակն է տիրում»:
Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վիճակի մասին Հասն ասել է.«Ամերիկան դեռ դուրս չի եկել այս տարածաշրջանից»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը Արևմտյան Ասիայում տարբեր շահեր է հետապնդում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը, ատոմային զենքի տարածման կանխումը, Թել Ավիվին հովանավորելը և փախստականների մուտքը Եվրոպա կանխելը, սակայն նախկին համեմատությամբ ԱՄՆ-ն ավելի քիչ էներգիա է ներդնում: