Կուբայի արձագանքը, Իսրայելի կողմից Գոլանի օկուպացման վերաբերյալ Թրամփի հայտարարաությանը
https://parstoday.ir/hy/news/world-i105711-Կուբայի_արձագանքը_Իսրայելի_կողմից_Գոլանի_օկուպացման_վերաբերյալ_Թրամփի_հայտարարաությանը
Կուբայի կառավարությունը դատապարտել է ամերիկյան ջանքերը`Սիրիայի Գոլանում Սիոնիստական վարչակարգի օկուպացիան օրինականացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2019 09:36 Asia/Tehran
  • Կուբայի արձագանքը, Իսրայելի կողմից Գոլանի օկուպացման  վերաբերյալ Թրամփի հայտարարաությանը

Կուբայի կառավարությունը դատապարտել է ամերիկյան ջանքերը`Սիրիայի Գոլանում Սիոնիստական վարչակարգի օկուպացիան օրինականացնելու համար:

«Sputnik» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ  դատապարտելով Իսրայելի զորքերի կողմից Գոլանի օկուպացիան  հայտարարել է, որ Հավանան խստորեն դատապարտում է Սիրիայի Գոլանի տարածաշրջանը որպես Իսրայելի օկուպացված տարածք ճանաչելու ամերիկյան կառավարության փորձը:

«Վաշինգտոնի նման գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի խախտումների հստակ օրինակ են, մասնավորապես, 1981 թվականի դեկտեմբերի Անվտանգության խորհրդի թիվ 497-ի բանաձեւը», - ասվում է հայտարարության մեջ:

Այս բանաձեւում Գոլանը օկուպացված պահելու իսրայելի ջանքերը աբսուրդ եւ անհիմն են համարվել, եւ կոչ է արվել  ռեժիմին դուրս գալ Սիրիայի Գոլանի բարձունքներից:

Կուբայի դիվանագիտության համակարգը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին դիմակայել  ԱՄՆ -ի նմանատիպ գործողություններին եւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման նպատակով փորձել արգելել Գոլանի բարձունքների օկուպացման ուղղթյամբ տարվող ցանկացած փորձերը: