Կուբայի արձագանքը, Իսրայելի կողմից Գոլանի օկուպացման վերաբերյալ Թրամփի հայտարարաությանը
Կուբայի կառավարությունը դատապարտել է ամերիկյան ջանքերը`Սիրիայի Գոլանում Սիոնիստական վարչակարգի օկուպացիան օրինականացնելու համար:
«Sputnik» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտելով Իսրայելի զորքերի կողմից Գոլանի օկուպացիան հայտարարել է, որ Հավանան խստորեն դատապարտում է Սիրիայի Գոլանի տարածաշրջանը որպես Իսրայելի օկուպացված տարածք ճանաչելու ամերիկյան կառավարության փորձը:
«Վաշինգտոնի նման գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի խախտումների հստակ օրինակ են, մասնավորապես, 1981 թվականի դեկտեմբերի Անվտանգության խորհրդի թիվ 497-ի բանաձեւը», - ասվում է հայտարարության մեջ:
Այս բանաձեւում Գոլանը օկուպացված պահելու իսրայելի ջանքերը աբսուրդ եւ անհիմն են համարվել, եւ կոչ է արվել ռեժիմին դուրս գալ Սիրիայի Գոլանի բարձունքներից:
Կուբայի դիվանագիտության համակարգը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին դիմակայել ԱՄՆ -ի նմանատիպ գործողություններին եւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման նպատակով փորձել արգելել Գոլանի բարձունքների օկուպացման ուղղթյամբ տարվող ցանկացած փորձերը: