Վիեննայում բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i105747-Վիեննայում_բողոքի_ակցիաներ_են_անցկացվել_ԱՄՆ_ի_եւ_Իսրայելի_դեմ
Ավստրիայի մի շարք քաղաքացիներ, հավաքելով Վիեննայում َԱՄՆ-ի դեսպանատան առջեւ, բողոքել են Սիոնիստական ռեժիմին աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2019 17:24 Asia/Tehran
  • Վիեննայում բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ

Ավստրիայի մի շարք քաղաքացիներ, հավաքելով Վիեննայում َԱՄՆ-ի դեսպանատան առջեւ, բողոքել են Սիոնիստական ռեժիմին աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականության դեմ:

Վիեննայում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ հավաքված ցուցարարները շեշտել են, որ անհրաժեշտ է դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ռեժիմին եւ վերջ տալ ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը ցուցաբերվող աջակցությանը:

Ցույցի մասնակիցները Պաղեստինի դրոշը կրելուց  բացի, պաստառների վրա գրել են, «Պետք է վերջ տալ Իսրայելի ռեժիմի օկուպացիոն, ռասիստական եւ խտրականության քաղաքականությանը»:

Դարի գործարքը ԱՄՆ կառավարության նոր ծրագիրն է, որի նպատակն է խախտել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Այս նախագծի նպատակն է Հորդանան գետի արևմտյան ափի 90 տոկոս տարածության վրա Պաղեստինյան պետություն ստեղծել, որի մայրաքաղաքը լինելու է արևելյան Ղոդսը և որում չեն ընդգրկվելու սրբավայրերը»::