Կուբայի ԱԳ նախարար.«Բոլթոնն ի ծնե խաբեբա է»
Արձագնքելով ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքներին, Կուբայի ԱԳ նախարարն ասել է.«Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերի խորհրդատուն խաբեբա է և Վաշինգտոնը կեղծ քարոզարշավ է սկսել Վենեսուելլայում Կուբայի զինված ուժերի ներկայության մասին»:
Բրունո Ռոդրիգերսը հայտարարել է.«Սիպտակ Տան ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնն ի ծնե խաբեբա է և ամենայն անամոթությամբ, ապրիլի 17-ին ասել է, որ Կուբան հաստատել է Վենեսուելլայում 20 հազար մարդասպանների ներկայության մասին լուրը»:
Սնցած շաբաթ Մայամիում ունեցած ելույթում, Ջոն Բոլթոնն ասել էր.«ԱՄՆ-ն հարձակման թիրախ կդարձնի Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդատվական ծառայություն մատուցող Կուբայի բանակին ու անվտանգության ծառայություններին»:
Արձագանքելով այս մոտեցմանը, Կուբայի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Հավանան զինված ուժեր չունի Վենեսուելլայում և այդ երկրում տեղի ունեցած ռազմական կամ անվտանգության ոչ մի գործողության չի մասնակցել»: