Ռուսաստանը միջազգային հանրությանը կոչ է արել չմիանալ Կուբայի դեմ պատժամիջոցներին
ՌԴ ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել վերջ դնել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
ՌԴ ԱԳ նախարարությունը ուրբաթ օրը տարածել է հայտարարություն, որում նշել է.«Մոսկվան բոլոր պատասխանատու մարմիններին կոչ է արվում հետևել Կուբայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնագրին ու միջազգային օրենքներին»:
«Միացյալ Նահանգները թերագնահատելով ժողովրդական սկզբունքներն ու միջազգային օրենքները, խոչընդոտներ է հարուցում այն երկրների ճանապարհին, որոնք հրաժարվում են ենթարկվել Վաշինգտոնի կարգադրություններին»,ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները մայիսի 2-ից կարող են Կուբայի հեղափոխության ժամանակ առգրավված իրենց գույքը հետ ստանալու համար հայց ներկայացնել: