Կահիրեն Անկարային զգուշացրել է Կիպրոսի արևմուտքում հորատման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i107050-Կահիրեն_Անկարային_զգուշացրել_է_Կիպրոսի_արևմուտքում_հորատման_աշխատանքներ_իրականացնելու_կապակցությամբ
Եգիպտոսի ԱԳ նախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ Կիպրոսի արևմտյան ծովային տարածքում հորատումներ իրականացնելու կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2019 21:00 Asia/Tehran
  • Կահիրեն  Անկարային զգուշացրել է Կիպրոսի արևմուտքում հորատման աշխատանքներ իրականացնելու  կապակցությամբ

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ Կիպրոսի արևմտյան ծովային տարածքում հորատումներ իրականացնելու կապակցությամբ:

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը կիրակի օրը տարածել է հայտարարություն, որում  նշել է, որ  Թուրքիայի միակողմանի ցանկացած քայլ, հետևանքներ է ունենալու Միջերկրական ծովի կայունության ու անվտանգության համար:

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, որ երկրները պետք է հավատարիմ մնան միջազգային օրենքներին:

Եգիպտոսի ԱԳ նախարարությունն այն դեպքում է տարածել այդ հայտարարությունը,երբ Թուրքիայի իշխանությունները տեղեկացրեցին Կիպրոսի արևմուտքում նավթ ու գազ փնտրելու հորատման աշխատանքներ իրականացնելու իրենց որոշման մասին: 

Թուրքիան ու Կիպրոսը հակամարտում են՝ նավթային հարուստ պաշարներ ունեցող Միջերկրական ծովում նավթի ու գազի պաշարներին տիրանալու համար:

Այս կապակցությամբ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ Թուրքիային զգուշացրել է Կիպրոսի տնտեսական գոտում  նավթի ու գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու որոշման մասին: