Կահիրեն Անկարային զգուշացրել է Կիպրոսի արևմուտքում հորատման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ
Եգիպտոսի ԱԳ նախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ Կիպրոսի արևմտյան ծովային տարածքում հորատումներ իրականացնելու կապակցությամբ:
Եգիպտոսի ԱԳ նախարարությունը կիրակի օրը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Թուրքիայի միակողմանի ցանկացած քայլ, հետևանքներ է ունենալու Միջերկրական ծովի կայունության ու անվտանգության համար:
Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, որ երկրները պետք է հավատարիմ մնան միջազգային օրենքներին:
Եգիպտոսի ԱԳ նախարարությունն այն դեպքում է տարածել այդ հայտարարությունը,երբ Թուրքիայի իշխանությունները տեղեկացրեցին Կիպրոսի արևմուտքում նավթ ու գազ փնտրելու հորատման աշխատանքներ իրականացնելու իրենց որոշման մասին:
Թուրքիան ու Կիպրոսը հակամարտում են՝ նավթային հարուստ պաշարներ ունեցող Միջերկրական ծովում նավթի ու գազի պաշարներին տիրանալու համար:
Այս կապակցությամբ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ Թուրքիային զգուշացրել է Կիպրոսի տնտեսական գոտում նավթի ու գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու որոշման մասին: