Մայիս 10, 2019 19:37 Asia/Tehran
  • Կիմը հարահանգել է բարձրացնել Հյուսիսային Կորեայի բանակի մարտական կարողությունները

Կիմը Չեն Ընը հրահանգել է բարձրացնել Հյուսիսային Կորեայի բանակի կարողությունները: Այդ մասին տեղեկացրել է այդ երկրի պաշտոնական լրատվական գործակալությունը:

Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտարարել է.«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցների խախտման պատրվակով ԱՄՆ-ն առգրավվել է Հյուսիսային Կորեային պատկանող մի բեռնակիր նավ, Կիմ Չեն Ընը կարևորել է առաջնագծում և արևմտյան ճակատում ռազմական առաքելությունները իրականացնելու և ցանկացած արտակարգ իրավիճակ դիմագրավելու նպատակով պաշտպանական հաշվարկների մարտական կարողությունների բարձրացման անհրաժեշտությունը:

Հաղորդման համաձայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը որոշակի առաքելություն է սահմանել մարտական կարողությունների հետագա զարգացման համար:

Նա ասել է.«Մեր երկրի համար իրական խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորվում է ֆիզիկապես ուժեղ բանակով, որը կարող է պաշտպանել Հյուսիսային Կորեան»:

Հյուսիսային Կորեայի 17 հազար տոննա կշռող նավը, որը քարածուխ կրելու պատճառով անցյալ տարի կանգնեցվել էր Ինդոնեզիայում, ուրբաթ երեկոյան ՄԱԿ-ի պատժամիջոցների խախտման պատրվակով առգրավվել է ԱՄՆ-ի կողմից:

Պիտակ