Amnesty International-ը կոչ է արել հակադարձել սիոնիստական ընկերությանը
https://parstoday.ir/hy/news/world-i107331-amnesty_international_ը_կոչ_է_արել_հակադարձել_սիոնիստական_ընկերությանը
Amnesty International- ը կոչ է արել դատական գործ հարուցել մարդու իրավունքների ակտիվիստների դեմ գործող մի սիոնիստական հետախուզական ընկերության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 15:17 Asia/Tehran
  • Amnesty International-ը կոչ է արել հակադարձել սիոնիստական ընկերությանը

Amnesty International- ը կոչ է արել դատական գործ հարուցել մարդու իրավունքների ակտիվիստների դեմ գործող մի սիոնիստական հետախուզական ընկերության դեմ:

Amnesty International- ը կոչ է անում դատական գործ հարուցել Իսրայելի կիբեր տեղեկության ընկերության դեմ, որի արտադրած սարքավորումներն օգտագործվում են իրավապաշտպանների հայտնաբերման եւ հետախոզման համար:

Amnesty International- ը կոչ է արել Սիոնիստական ռեժիմին չեղարկել  (NSO Group) ընկերության  արտահանման արտոնագիրը:

Այս ընկերության արտադրանքը օգտագործվում է աշխարհի բոլոր իրավապաշտպանների դեմ հարձակումներ կազմակերպելու համար, որի վերջին օրինակը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունն էր Ստամբուլում Արաբիայի հյուպատոսությունում:

Այսօր Amnesty International- ի ավագ անդամների և այլ իրավապաշտպանների կողմից  ստորագրված համախոսականը հանձնվելու է Թել Ավիվի դատարանին:

Հայտարարության համաձայն, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը մեղադրվում է  այդ ընկերության արտադրանքների լիցենզավորման պատճառով՝ մարդու իրավունքների պաշտպաններին ռիսկերի ենթարկելու մեջ: