Պատերազմական շրջաններում վտանգված է 420 միլիոն երեխայի կյանքը
Մայիս 14, 2019 13:08 Asia/Tehran
«Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը իր վերջին զեկույցում հայտարարել է, որ աշխարհում 420 միլիոն երեխաներ ապրում են բախումների շրջանում:
Նշելով, որ յուրաքանչյուր 5 երեխայից մեկն ապրում է լարված շրջանում, բարեգործական այդ կազմակերպությունը հայտարարել է, որ սառը պատերազմի ավարտից հետո, այս տվյալները կրկնապատկվել են և 2016թ. համեմատությամբ 30 միլիոն մարդ է ավելանում այդ ցանկին:
«Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ այսօր երեխաներն ամենաշատն են վճարում պատերազմի դիմաց, այնպես որ ավելի քան 27 միլիոն երեխա պատերազմի հետևանքով անօթևան է դարձել և զրկվել է ուսումից: Միայն 2017թ. ռմբակոծվել են ավելի քան 1400 ուսումնական շենքեր:
Պիտակ