Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցել են Նորվեգիայում
https://parstoday.ir/hy/news/world-i107448-Վենեսուելայի_կառավարությունն_ու_ընդդիմությունը_բանակցել_են_Նորվեգիայում
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2019 08:09 Asia/Tehran
  • Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցել են Նորվեգիայում

Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Նորվեգիայի ազգային ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, նախքան Նորվեգիայում բանակցությունների սկսվելը,  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության և Խուան Գուայդոյի գլխավորած ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Կուբայում:

Ներկայումս ընթացող բանակցություններում եվրոպացի չորս ղեկավարներ հանդես են գալիս միջնորդի դերում:

Այդ բանակցությունների մասին Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները սկսվել են մի քանի օր առաջ, գաղտնի վայրում և ավարտվելու են ուրբաթ օրը:

Դեռևս տեղեկություններ չկան այդ բանակցությունների արդյունքների մասին: