Amnesty International կազմակերպությունը քննադատել է Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումը
https://parstoday.ir/hy/news/world-i107530-amnesty_international_կազմակերպությունը_քննադատել_է_Իսրայելի_կողմից_մարդու_իրավունքների_խախտումը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին զեկույցում Թել Ավիվին մեղադրել է մարդու իրավունքները խախտող երկրներին, այդ թվում ԱՄԷ-ին, Հարավային Սուդանին ու Մյանմային զենքեր ու լրտեսական սարքեր տրամադրելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2019 13:06 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը քննադատել է  Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին զեկույցում Թել Ավիվին մեղադրել է մարդու իրավունքները խախտող երկրներին, այդ թվում ԱՄԷ-ին, Հարավային Սուդանին ու Մյանմային զենքեր ու լրտեսական սարքեր տրամադրելու մեջ:

Middle East Monitor կայքի հաղորդման համաձայն, Amnesty International կազմակերպության զեկույցում ասված է.«Սիոնիստական ռեժիմի ընկերությունները շարունակում են զենք արտահանել համակարգված կերպով մարդու իրավունքները խախտող երկրներ և սովորաբար այդ զենքերը մի քանի անգամ վաճառվելով, շրջանցվում է միջազգային վերահսկման գործընթացը:

Amnesty International կազմակերպությունն այդ զեկույցում հիմնվել է իրավական կառույցների պաշտոնական զեկույցների և ոչ թե Իսրայելի պատերազմի նախարարության տվյալների վրա:

Նշելի է, որ Իսրայելի ռեժիմը Ադրբեջանի զենքի գլխավոր ապահովողն է և վերջերս ՀՀ արտգործնախարարը խիստ քննադատելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, ասել է, որ իսրայելական զենքերն սպառնում են Հայաստանի քաղաքացիների կյանքին: