Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ի պատժամիջոցներին. չենք հրաժարվում մեր քաղաքականությունից
Ռուսաստանի ԱԳՆ-ն, քննադատելով վերջին հակառուսական երկու պատժամիջոցներն ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում իր քաղաքականությունից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համաձայն լինի թե ոչ, Մոսկվան կշարունակի պաշտպանել իր միջազգային իրավունքը, դիմակայել ահաբեկիչներին և համագործակցել այլ երկրների հետ:
Հայտարարության մեջ նշված է, որ ըստ երևույթին, ամերիկացիները փորձում են ռուսական կողմին մեղադրել Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հետ տեխնիկական-ռազմական համագործակցությունը արգելող ամերիկյան օրենքը խախտելու մեջ, իսկ այդ օրենքը չի առնչվում Ռուսաստանին:
ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի օրը զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ վաճառքի մեղադրանքով երեք ռուսական ընկերությունների ավելացրել է պատժամիջոցների ցանկին:
Մինչ այժմ ԱՄՆ-ը ֆինանսական և տնտեսական տարբեր ոլորտներում ավելի քան 66 պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ և իր պատժամիջոցների ցանկում ներգրավել է հարյուրավոր պաշտոնյաներ և քաղաքացիներ, ինչը հանգեցրել է Մոսկվայի փոխադարձ արձագանքին: