Մոսկվայի և Դամասկոսի կոչը՝ Միջազգային հանրությանը
https://parstoday.ir/hy/news/world-i107855-Մոսկվայի_և_Դամասկոսի_կոչը_Միջազգային_հանրությանը
Ռուսաստանը և Սիրիան միջազգային հանրությանը կոչ են արել Սիրիայից ամերիկյան ուժերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ որդեգրել իրենց իսկական դիրքորոշումը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Մայիս 29, 2019 14:06 Asia/Tehran
  • Մոսկվայի և Դամասկոսի կոչը՝ Միջազգային հանրությանը

Ռուսաստանը և Սիրիան միջազգային հանրությանը կոչ են արել Սիրիայից ամերիկյան ուժերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ որդեգրել իրենց իսկական դիրքորոշումը:

Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբն այդ մասին հայտնելով նշել է.«Ռուսաստանը և Սիրիան ԱՄՆ-ից ու Եվրամիությունից պահանջում են չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները»: 

Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբը հստակեցրել է.«Սիրիայի դեմ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն նպաստելու այդ երկրի հումանիտար ու տնտեսական խնդիրների կարգավորմանը»:

Արևմտյան Ասիայի հարցերով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը երեքշաբթի օրը Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդրի գումարած նիստում պահանջել է վերջ դնել ԱՄՆ-ի գլխավորած օտարերկրյա զինված ուժերի անօրինական ներկայությանը Սիրիայում:

ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով անօրինական կերպով առանց Դամասկոսի թույլտվության ռազմական ներկայություն ունի Սիրիայում:

Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն այն դեպքում է ,երբ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է,որ ահաբեկչական խմբավորումների ,այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակը Վաշինգտոնն է: