Վիենայում կայացել է հակասիոնիստական բողոքի ակցիա
Շաբաթ օրը, հարյուրավոր մուսուլմաններ և քաղաքական ու հասարակական ակտիվիստներ, Ավստրիայի մայրաքաղաքում կայացած ակցիայի ժամանակ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:
Ակցիայի մասնակիցները, որոնց թվում կային նաև մուսուլմաններ՝ Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից, կրելով Պաղեստինի դրոշը և Դիմադրության նահատակների պատկերները, իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի պայքարին:
Հատկանշական է, որ ակցիայի նախորդ օրը, աշխարհի շատ երկրներում կայացած Ղոդսի օրվա քայլերթերի մասնակիցները նույնպես իրենց աջակցությունն էին հայտնել Երուսաղեմի ազատագրմանն ու պաղեստինցիների իդեալներին:
ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու կողմից, ռամազան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը կոչվել է Ղոդսի օր, որպեսզի այդ օրն աշխարհի մուսուլմաններն իրենց աջակցությունը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների նկատմամբ: