Amnesty International-ը քննադատել է Ֆրանսիայի Քալեում փախստականների վատ պայմանները
Amnesty International-ը քննադատել է Ֆրանսիայի Քալեում փախստականների միջև սննդի մատակարարումը և նրանց կյանքի վատ պայմանները:
Հինգշաբթի օրը քննադատելով Ֆրանսիայի Քալեում փախստականների միջև սննդի մատակարարումը և նրանց կյանքի վատ պայմանները Amnesty International-ը ոստիկանության վերաբերմունքը անհամապատասխան է համարել:
Oxfam բարեգործական հաստատությունը Ֆրանսիայի ոստիկանությանն ու անվտանգության ուժերին մեղադրել էր անչափահաս փախստականների նկատմամբ բռնության կիրառման մեջ:
2016թ. հոկտեմբերին Ֆրանսիայի պաշտոնյաները ոչնչացրին Քալեում գտնվող «Անտառ» կոչվող փախստականների ճամբարը: Այն վայրը, որտեղ բնակվող միգրանտների թիվը երբեմն հասնում էր 10 հազարի:
Amnesty International-ի հայտարարության համաձայն, Քալեում փախստականների ճամբարի ոչնչացումից հետո ավելի քան 1200 փախստականներ դեռևս ապրում են վտանգավոր պայմաններում՝ վրաններում և «Անտառ» ճամբարի մոտակա տարածքներում գտնվող ոչ պաշտոնական բնակավայրերում: