Amnesty International-ը քննադատել է Ֆրանսիայի Քալեում փախստականների վատ պայմանները
(last modified Fri, 07 Jun 2019 09:14:45 GMT )
Հունիս 07, 2019 13:44 Asia/Tehran
  • Amnesty International-ը քննադատել է Ֆրանսիայի Քալեում փախստականների վատ պայմանները

Amnesty International-ը քննադատել է Ֆրանսիայի Քալեում փախստականների միջև սննդի մատակարարումը և նրանց կյանքի վատ պայմանները:

Հինգշաբթի օրը քննադատելով Ֆրանսիայի Քալեում փախստականների միջև սննդի մատակարարումը և նրանց կյանքի վատ պայմանները Amnesty International-ը ոստիկանության վերաբերմունքը անհամապատասխան է համարել:

Oxfam բարեգործական հաստատությունը Ֆրանսիայի ոստիկանությանն ու անվտանգության ուժերին մեղադրել էր անչափահաս փախստականների նկատմամբ բռնության կիրառման մեջ: 

2016թ. հոկտեմբերին Ֆրանսիայի պաշտոնյաները ոչնչացրին Քալեում գտնվող «Անտառ» կոչվող փախստականների ճամբարը: Այն վայրը, որտեղ բնակվող միգրանտների թիվը երբեմն հասնում էր 10 հազարի:

Amnesty International-ի հայտարարության համաձայն, Քալեում փախստականների ճամբարի ոչնչացումից հետո ավելի քան 1200 փախստականներ դեռևս ապրում են վտանգավոր պայմաններում՝ վրաններում և «Անտառ» ճամբարի մոտակա տարածքներում գտնվող ոչ պաշտոնական բնակավայրերում: