Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է ամերիկացի բանակայինների ներկայությունը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի բանակայինների ներկայությունը շարունակվում է:
Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զորայինները շարունակելու են մնալ Ալ-Թանֆի ռազմաբազայում:
Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակման մասին կեղծ լուրը կրկնելով, Պենտագոնը սպառնացել է, որ Սիրիայի բանակի կողմից Իդլիբում քիմիական զենք օգտագործելու դեպքում, ԱՄՆ-ը ևս կմիջամտի այդ երկրում:
Ամերիկյան կոալիցիան Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների համագործակցությամբ, բազմիցս կեղծ հայտարարություններով Սիրիայի բանակին մեղադրելով քիմիական զենքերի օգտագործման մեջ, գրոհել է այդ երկրի վրա կամ սպառնացել է հարձակմամբ:
Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայության շարունակման մասին հայտարարությունը կատարվել է այն դեպքում, երբ 2018թ. վերջերը Թրամփը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացի բանակայինների առաքելությունն ավարտվել է և նրանք կմեկնեն Սիրիայից: