Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է ամերիկացի բանակայինների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108144-Պենտագոնը_հայտարարել_է_որ_Սիրիայում_շարունակվելու_է_ամերիկացի_բանակայինների_ներկայությունը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի բանակայինների ներկայությունը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2019 13:13 Asia/Tehran
  • Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է ամերիկացի բանակայինների ներկայությունը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի բանակայինների ներկայությունը շարունակվում է:

Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զորայինները շարունակելու են մնալ Ալ-Թանֆի ռազմաբազայում:

Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակման մասին կեղծ լուրը կրկնելով, Պենտագոնը սպառնացել է, որ Սիրիայի բանակի կողմից Իդլիբում քիմիական զենք օգտագործելու դեպքում, ԱՄՆ-ը ևս կմիջամտի այդ երկրում:

Ամերիկյան կոալիցիան Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների համագործակցությամբ, բազմիցս կեղծ հայտարարություններով Սիրիայի բանակին մեղադրելով քիմիական զենքերի օգտագործման մեջ, գրոհել է այդ երկրի վրա կամ սպառնացել է հարձակմամբ:

Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայության շարունակման մասին հայտարարությունը կատարվել է այն դեպքում, երբ 2018թ. վերջերը Թրամփը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացի բանակայինների առաքելությունն ավարտվել է և նրանք կմեկնեն Սիրիայից: