Մյանման մերժում է ընդունել ռոհինգյա փախստականներին
Բանգլադեշի վարչապետը ռոհինգյա մուսուլմաններին վերադարձնելու հարցում հապաղելու պատասխանատվությունը Մյանմային է ուղղել:
Երկուշաբթի օրը, Բանգլադեշի վարչապետ տկն. Շեյխ Հասինան ասել է.«Մյանման մտադիր չէ ընդունել ռոհինգյա փախստականներին»:
Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմաններին ճնշելուց հետո, նրանցից շատերը 2017թ. օգոստոսին փախուստի դիմեցին այդ երկրից և շուրջ 740 հազար ռոհինգյա մուսուլմաններ ապաստանեցին Բանգլադեշում փախստականների ճամբարներում:
Փախստականների մեծ մասը մտահոգված է Մյանմա վերադառնալու դեպքում իր անվտանգության մասին:
Մյանմայում մուսուլման այս փոքրամասնությունն արդեն մի քանի տասնամյակ բռնության է ենթարկվում:
2017թ. նոյեմբերին, Բանգլադեշի ու Մյանմայի միջև համաձայնագիր է ստորագրվել՝ ռոհինգյա փախստականներին վերադարձնելու կապակցությամբ: Սակայն մինչ օրս ոչ փախստական ցանկություն չի հայտնել Մյանմա վերադառնալու համար: