ԱՄՆ-ն մտադիր է միգրանտ երեխաներին տեղափոխել ռազմակայան
Հունիս 12, 2019 19:34 Asia/Tehran
ԱՄՆ կառավարությունը մտադիր է օգտագործել ռազմակայանը՝ միգրանտ երեխաներին պահելու համար:
«Թայմ» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Օկլահոմայում գտնվող Ֆորթ Սիլ ռազմակայանն օգտագործել մոտ 1400 միգրանտ երեխաներին պահելու համար:
ԱՄՆ Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ այդ ռազմակայանը 150-ամյա հնություն ունի: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ այն օգտագործվել է որպես կալանավայր այն ամերիկացիների համար, որոնք ծագումով ճապոնացի են եղել:
2014 թվականին ևս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը, մոտ 7700 միգրանտ երեխաների տեղափոխեց Տեխասում, Կալիֆոռնիայում և Օկլահոմայում գտնվող ռազմակայաններ:
Պիտակ