Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Լեհաստանում ռազամաբազա հիմնելու կաակցությամբ
ՌԴ Պետդումայի ազգային անվտանգության և պաշտապանական հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Լեհաստանում ռազմաբազա հիմնելու և այնտեղ MKV9 տեսակի ԱԹՍ-եր ուղարկելու ԱՄՆ-ի որոշմանն ասել է, որ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն առաջացնելու ցանկացած փորձ, անպատասխան չի մնալու:
Նա հավելել է. «Ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել ՝ այս քայլին պատասխանելու համար»:
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Լեհաստանի իր գործընկեր Անջեյ Դուդայի հետ համատեղ հաղորդագրությամբ հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է Լեհաստանում հիմնել ռազմաբազա և այնտեղ տեղակայել զինուժ և ԱԹՍ-եր:
ԱՄՆ-ի ու Լեհաստանի միջև ձեռք բերևված պայմանավորվածության համաձայն, ԱՄՆ-ն ավելացնում է այդ երկրում իր ռազմական ներկայությունը: Ներկայուսմ Լեհաստանում տեղակայված են 4500 ամերիկացի զինծառայողներ: