Շվեյցարիայի կանայք բողոքի ցույց են անցկացրել անհավասարության դեմ
Շվեյցարացի կանայք գործադուլ են հայտարարել խտրականության, երկրի տարբեր քաղաքներում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների անհավասարության դեմ:
Հունիսի 14-ին Շվեյցարայի կանայք, վերջին 28 տարիներից հետո առաջին անգամ, նման հավաք և գործադուլ են անցկացրել այդ երկրում:
Շվեյցարիայի կանանց գործադուլների և բողոքի ցույցերի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է.«Հարյուր հազարավոր կանայք, տարբեր քաղաքներում ներառյալ Ցյուրիխում, Բազելում, Ժնևում և Լոզանում, մասնակցել են ցույցերին: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում օրենսդիր կանայք նույնպես միացել են շարժմանը»:
Բոլոր հավաքների և ցույցերի ժամանակ աշխատավարձի, աշխատանքajin ժամերի և հարգանքի խնդիրը ամենաշատ քննարկվող հարցերն էին: Էմիգրանտ կանանց նկատմամբ ևս առկա է խտրականություն:
Ամեն տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված գենդերային հավասարության մասին զեկույցում, Շվեյցարիան 20-րդ տեղն է զբաղեցնում: