Շվեյցարիայի կանայք բողոքի ցույց են անցկացրել անհավասարության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i108423-Շվեյցարիայի_կանայք_բողոքի_ցույց_են_անցկացրել_անհավասարության_դեմ
Շվեյցարացի կանայք գործադուլ են հայտարարել խտրականության, երկրի տարբեր քաղաքներում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների անհավասարության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2019 16:59 Asia/Tehran
  • Շվեյցարիայի կանայք բողոքի ցույց են անցկացրել անհավասարության դեմ

Շվեյցարացի կանայք գործադուլ են հայտարարել խտրականության, երկրի տարբեր քաղաքներում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների անհավասարության դեմ:

Հունիսի 14-ին Շվեյցարայի կանայք, վերջին 28 տարիներից հետո առաջին  անգամ, նման  հավաք և գործադուլ են անցկացրել այդ երկրում:

Շվեյցարիայի կանանց գործադուլների և բողոքի ցույցերի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է.«Հարյուր հազարավոր կանայք, տարբեր քաղաքներում ներառյալ Ցյուրիխում, Բազելում, Ժնևում և Լոզանում, մասնակցել են ցույցերին: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում օրենսդիր կանայք նույնպես միացել են շարժմանը»:

Բոլոր հավաքների և ցույցերի ժամանակ աշխատավարձի, աշխատանքajin ժամերի և հարգանքի խնդիրը ամենաշատ քննարկվող հարցերն էին: Էմիգրանտ կանանց նկատմամբ ևս առկա է խտրականություն: 

Ամեն տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված գենդերային հավասարության մասին զեկույցում, Շվեյցարիան 20-րդ տեղն է զբաղեցնում: